Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթեր

Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը

Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «Հայաստանի ընդդիմությունը հույսը դրել է լավագույնի վրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ»:

Հոդվածը թարգամանաբար ներկայացրել է Tert.am-ը: 

«Բողոքի ակցիաները, որոնց առաջնորդն ու ոգեշնչողը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, շարունակվում են ապրիլից և տարբերվում են մյուս բողոքի ակցիաներից նրանով, որ այս անգամ իշխանությունների հակառակորդը հոգևորականն է։ Երկրի ղեկավարությունը, սակայն, անտեսում է ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ առայժմ նրանք որևէ հետևանքների չեն բախվում»,- ասվում է հոդվածում:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կոչով։

«Նա դարձել է անցյալ ամիս սկսված Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ բողոքի շարժման դեմքն ու առաջնորդը։ Արքեպիսկոպոսն անմիջապես աջակցել է Տավուշի մարզում ճանապարհների փակմամբ սկսված բողոքի շարժմանը։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի կողմից այս շրջանի չորս գյուղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Երբ պարզ դարձավ, որ այս գործողությունները ոչ մի արդյունք չունեն, արքեպիսկոպոսն առաջնորդեց ոտքով երթը Տավուշի մարզից դեպի Երևան։ Մայիսի 9-ին, երբ երթը հասավ մայրաքաղաք, Հանրապետության հրապարակում՝ կառավարության դիմաց, տպավորիչ բազմություն էր հավաքվել։ Նման մասշտաբի բողոքի ակցիաներ Երևանը հազվադեպ է տեսել 2018 թվականի գարնանը փողոցային ցույցերի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարվա ընթացքում։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանի հրաժարականին հասնելու փորձեր են արվել 2020 թվականին՝ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո, 2021 թվականին, 2023 թվականի աշնանը, երբ Բաքուն վերահսկողության տակ առավ ողջ Ղարաբաղը, և ողջ հայությունը հեռացավ այնտեղից։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ էին կազմակերպում քաղաքական գործիչները, որոնց թվում շատ էին նախկին պաշտոնյաները։ Ներկայիս բողոքը յուրահատուկ է նրանով, որ այն ղեկավարում է եկեղեցու սպասավորը: Սրանով են փորձագետները բացատրում բողոքի զանգվածային մասշտաբը», - գրում է հեղինակը:

«Եկեղեցին դարձել է բողոքի ավանգարդը։ Նրա նկատմամբ վստահության տոկոսը մնում է բարձր»,- Коммерсантъ -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ նրա՝ մարդիկ ի դեմս Եկեղեցու տեսել են այդ երրորդ ուժը:

«Քաղաքական գործիչներից ոչ ոք չէր կարող դա անել, բայց այստեղ երրորդ ուժը պարզվեց, որ Եկեղեցին է։ Եվ սա այն ուժը չէ, որն իրեն հակադրում է ռեժիմին կամ ընդդիմությանը։ Հիմնական մեսիջն է՝ վերջ տանք պառակտմանը», - նշել է փորձագետը։

«Այն պառակտումը, որի մասին խոսում է փորձագետը, Հայաստանում առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո. գրեթե անմիջապես նրան սկսել են դիմակայել Հայաստանում «նախկիններ» կոչվողները։ Նրանց թվում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Բայց փաստն այն է, որ շատերը չեն ցանկանում և նույնիսկ վախենում են նրանց վերադարձից: Սրա պատճառով Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նրանց փորձերը մեկ անգամ չէ, որ ձախողվել են», - նշում է հոդվածագիրը:

Ժողովրդավարության և անվտանգության Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը նշում է, որ Բագրատ Գալստանյանին հաջողվել է հավաքել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հանրահավաքը։

Բայց նա նշում է. «Ընդդիմության համար գլխավոր խնդիրն այն է, որ առաջին հանրահավաքներից հետո հասարակության հետագա մոբիլիզացիա չկա»։

Այն, որ բողոքի ակցիայի գլխին քահանան է, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, «ընդդիմության ձախողման ցուցիչ է»։

«Ընդդիմությունը հասկանում է, որ չի կարող աջակցություն ստանալ։ Եվ Եկեղեցին ներագրավված է սրանում։ Սա վկայում է, որ խորհրդարանական ընդդիմության հեռանկարներն այնքան էլ լավ չեն»,- ամփոփել է փորձագետը։

«Հատկանշական է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մեկնել է Դանիա, որտեղ մայիսի 15-ին մասնակցել է «Կոպենհագենյան ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը ցույց է տալիս, որ ամեն ինչ վերահսկողության տակ է և չի վախենում մի քանի օրով լքել երկիրը, որի մայրաքաղաքում ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը», - եզրափակել է հեղինակը։