«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ
Անցած գիշեր ապօրինի ձերբակալվածների ընկերները հանդես են եկել հայտարարությամբ։
«Երեկ երեկոյան Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Ազատազեն» կազմակերպության համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գեւորգյանին եւ ևս չորս մեր ընկերների՝ հրազենի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և տեղափոխման կասկածանքով։
Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման և իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը։
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին եւ ընկերներին, մենք կձեռնարկենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքները պաշտպանելու համար»,- նշվել է հայտարարությունում։
Ձերբակալվածների անունները.
Իշխան Գևորգյան
Հրաչյա Թովմասյան
Հարի Ավագյան
Անդրանիկ Եղոյան
Հայկ Մեսրոպյան
Ձերբակալվածներին պաշտպանող փաստաբանները.
Տարոն Բաղդասարյան
Վարազդատ Հարությունյան