Լավ, այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում. Աբրահամյան
Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և մեղադրանքների հետ` դա օրինական է ու ճշմարտություն, բայց եթե պաստառում ՆԳ նախարար կա, ապա ապօրինի է և «ստուգման ենթակա»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից:
Լավ, այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում` քաղաքացուն գլորել-հրելով ու ակնհայտ կոպտությամբ քաշում ու մեքենա են մտցնում:
Հետո էլ թե` «սաստեք ժողովրդին»: Սա ոստիկանի, առավել ևս` բարձրաստիճան ոստիկանի՞ խոսք է:
Պարզ է, չէ՞, թե ոստիկանությունն ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է շարժվում` ով Նիկոլի դեմ է, պետք է սաստել»:
Ոստիկանության ապօրինություններն ու դաժանություններն իրենց հիմքում այս մոտեցումն են պարունակում»: