Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթեր

Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու:

Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։

Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն։ 

Ավելին, 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը նոր պետք է  «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։ 

Այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։ 

Մյուս կողմից, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Նույնը ԱԳՆ-ն կրկնել է երեկ։ 

Դրան հակառակ, ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ կառավարող [ՔՊ] մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։

ՔՊ պատգամավորների [իրար հակասող ու խճճող] խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ, հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։ Չի կարող խաթարել անգամ մարդկանց բնական միջավայրը:

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։ 

Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։ 

Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն:

Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե  ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք։

Ուստի, ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգության համակարգը, չի ապահովում Տավուշի գյուղերում մարդկանց անվտանգ կյանքը և, իհարկե, հակադրվում է Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին»։