«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըԱռանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ
ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ զորակոչը պատշաճ անցկացնելու համար
ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից. «Հրապարակ»
Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է
Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ֆրանսիայում ավելի քան 130 միլիոն եվրո են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների հովացման համար՝ անոմալ շոգի պատճառովԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին. «Հրապարակ»Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԻշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներինՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանը
Հասարակություն

Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․

«Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգում է լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ վերջին օրերին ահագնացող ճնշումների, նրանց նկատմամբ անհարգալից պահվածքի, վիրավորանքի, լրագրողի աշխատանքի խոչընդոտման բազմակի դեպքերի, անգամ լրագրողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների մասին: 

Դրանք հիմնականում իրականացվում են իշխանությունների, իշխանամերձ շրջանակների կողմից՝ սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, լրատվական կայքէջերում: 

Այսպես՝ մայիսի 13-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, ում անունը հայտնի դարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառված աննախադեպ բիրտ ուժի համատեքստում, ակցիան լուսաբանող Antifake.am կայքի լրագրող Հասմիկ Առաքելյանին ասել է՝ «Սրբապիղծը դուք եք, հասկացա՞ք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք», այն բանից հետո, երբ լրագրողը պաշտպանել է զոհված զինծառայողի մորը: 

Տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջում ենք գնահատական տալ ոստիկանի վարքագծի կանոններն անտեսող իրենց աշխատակիցներին: 

Մայիսի 14-ին Աբովյան փողոցում ոստիկանության մեքենան վրաերթի էր ենթարկել MediaHub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին: 

Իսկ այսօր արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գեղամ Նազարյանը NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանին, ով շուրջ 2 ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում է Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, վիրավորել է, անիծել, լուտանքներ թափել նրա հասցեին, լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը, խոցել նրա պատիվն ու արժանապատվությունը, լրագրողին անվանել պրովոկատոր և իրեն թույլ տվել այլ վիրավորական արտահայտություններ:

 Լրագրող Անի Գևորգյանին, հիշեցնենք, ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար հրավիրել էին հենց Կիրանց համայնքի բնակիչները:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները: Որևէ մեկն իրավունք չունի լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան, առավել ևս՝ ցուցաբերել տղամարդուն ու պատգամավորին անհարիր վարքագիծ: 

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ:

Միևնույն ժամանակ մեր գործընկերներին հորդորում ենք չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները: 

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ դրսևորվող բռնությունների ու անհարգալից վերաբերմունքի բազմակի դեպքերը»։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ