Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանին աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանին աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Գործադիրի ներկայացուցիչներին հարցեր տալու համար հերթագրվել է ընդամենը 9 պատգամավոր, նիստն ավարտվել է նախատեսվածից կես ժամ շուտ՝ տպավորություն թողնելով, թե ընդդիմությունը գոհ է ու երջանիկ եւ առանձնապես կառավարության «կոկորդից բռնելու» ու հարցախեղդ անելու կարիք չունի։ Ի դեպ, հերթագրվածներից վեցն ընդդիմադիր պատգամավորներ էին՝ Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե էնֆիաջյանը եւ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։