Հայաստանի Կոմկուսը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ելնելով երկրում ստեղծված ծանր իրավիճակից, իշխանությունների կողմից տարվող կործանարար քաղաքականությունից, ինչպես նաեւ դեմ լինելով խաղաղության անվան տակ միակողմանի զիջումներին՝ ողջունում և իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը։
«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր ուսերին ունենալով բազմամյա պետական շինարարության փորձ, գործելով բացառապես ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստան աշխարհի, պատրաստ է հանդիպել շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ ավելի մանրամասն քննարկել հետագա անելիքները։
Կամք, հավատ եւ ողջախոհություն բոլորիս»,-ասված է ՀԿԿ Կեմնտկոմի հայտարարության մեջ: