Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթեր

Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե ապացուցվի, որ ժողովրդավարությունը խարխլվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման գործընթացում։

Զարմանալիորեն ԱՄՆ-ն և առհասարակ Արևմուտքն այսպիսի նախանձախնդրություն չցուցաբերեցին և պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ, երբ վերջինս 2020-ին Արցախում քիմիական զենք էր օգտագործում, 9 ամիս տևողությամբ տոտալ բկոկադայի մեջ էր պահում Արցախահայությանը, ուղղակիորեն ցեղասպանական գործողություն էր իրականացնում՝ հայաթափելով  երեքհազարամյա Արցախը կամ այսօր, երբ անթաքույց ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։

Զարմանալիորեն այն Արևմուտքը, որը Շարլ Միշելի շուրթերով Հայաստանին նշաձողն իջեցնելու հորդորներ էր տալիս, աչք փակեց նաև այդ քաղաքականության  հետևանք ադրբեջանական էթնիկ զտման և ռազմական գործողության վրա,  դառնալով ցեղասպանության գործակից և պատասխանատու։

Այդ նույն Արևմուտքը աչք փակեց Ադրբեջանի բռնապետի ոչ ժողովրդավարական ընտրության վրա և առաջինը շնորհավորեց բռնապետին։

Այդ նույն Արևմուտքը՝ Ֆոն Դեր Լայենի տեսքով փարվեց բռնատեր Ալիևին՝ հայտարարելով ստրատեգիական գործընկերության և ակնհայտորեն ռուսական բովանդակությամբ ադրբեջանական նավթագազային առաջնահերթությունների մասին։

Արևմուտքի կրկնակի ստանդարտները, միջազգային իրավունքի և սկզբունքների բռնաբարման անհաղորդությունը կամ խուլի և կույրի վարքագծի դրսևորումը սպանում են հարգանքը  և հավատը միջազգային կառույցների նկատմամբ, անգամ «ժողովրդավարություն» խիստ էլաստիկ հասկացության նկատմամբ ալերգիա առաջացնում:

Ի դեպ, այս օրերին  ոստիկանական ուժերը խայտառակ բռնություններ և անհամաչափ գործողություններ են գործադրվում խաղաղ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։ Հայաստանը վերածվել է  համատարած ոստիկանապետության`  արևմտյան գրանտներով «բարեփոխված» ոստիկանապետության։

Ոստիկանությունն, ըստ էության թքած ունի։ Համակարգը  նման վարքագիծ և բռնություններ է  գործադրում անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության անհամաչափ գործողություններն  արձանագրվել են Freedom House-ի և Պետդեպ-ի զեկույցներում։

Իսկ իրականում, այսօր Հայաստանում ո՜չ թե Մարդու իրավունքների, ո՜չ թե ժողովրդավարության «խարխլման» հետ ենք առերեսվում, այլ սահմանադրական կարգի տապալման։

Հայաստանը հարաճող բռնապետություն է՝ խարսխված ոչ թե ժողովրդավարությանմ այլ՝ ուժային կառույցների վրա։
Ժողովրդավարական արևմուտքը կարծես թե չի տեսնում․․․ իսկ ավելի շուտ՝  տեսնում է այն, ինչ շահեկան է։

Կարծում եմ Արևմուտքը մտածելու բան ունի․ եթե նրանց պատկերացրած Ժողովրդավարությունը նիկոլի դեմքն ունի, ապա արթնացող հայ մարդն իրավունք կունենա կողմնորոշիչներ ճշտելու.
ENOUGH IS ENOUGH!!!!

Թբիլիսիում ընդդիմության փողոցային երթում ԵՄ անդամ երկու երկրի դեսպանների ներկայությունը շատ բանի մասին է»։