ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգում փոփոխությունները և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հիմնավորման՝ 2023 թվականից մեկնարկած տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես, հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և այդ ուղղությամբ աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։

Ներկայացվող փոփոխությունների արդյունքում ավելացվել են համապատասխան դրույթներ, որոնց համաձայն՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման  կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:

Նախագծով առաջարկվում է զարգացման ծրագրի գնահատումը բաժանել 2 մասի՝ «բովանդակություն» և «ինքնուրույն աշխատանք» բաղադրիչների՝ հաշվի առնելով, որ երբեմն հավակնորդը զարգացման ծրագրի բովանդակությունը կարողանում է ներկայացնել՝ դժվարանալով պատասխանել ծրագրից բխող ընթացիկ իրավիճակային հարցերի, ինչը երբեմն ինքնուրույն գրված չլինելու մասին է վկայում:

Ըստ առաջարկվող նախագծի՝ զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում 2 անգամ բացասական եզրակացություն ստացած կամ հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարած անձը տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել զարգացման նոր ծրագիր ներկայացնելու դեպքում՝ գործող կարգի պահանջներին համապատասխան:

Բացի այդ` դրույթներ են ավելացվել այն մասին, որ քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացության ունենալու դեպքում նշանակումը կատարվելու է՝ 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է:

Փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը մասնագիտական հանձնաժողովի և հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի գնահատմանն է ներկայացնում իր կազմած զարգացման ծրագրի 1 տարվա կատարողական հաշվետվությունը՝ սահմանված ձևաչափին համապատասխան: Փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը՝ համաձայն առաջարկվող ձևաչափի, որտեղ չափանիշների մասով նշում է կատարվում: Գնահատողի եզրակացությամբ փորձաշրջանն անցած կհամարվի 20 և ավելի միավոր ստացած տնօրենը:

Մասնագիտական հանձնաժողովի և խորհրդի կողմից հաշվետվության դրական եզրակացությունների և ղեկավարի դրական եզրակացության արդյունքում տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած: Ներկայացրած կատարողական հաշվետվությունների բացասական եզրակացությունների կամ ղեկավարի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած,  որի մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազոր մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացում պայմանագիրը լուծելու համար:

Առաջարկվող լուծումները միտված են գործընթացում նկատված բացերի շտկմանը, տնօրենների նշանակման ընթացակարգում օբյեկտիվության, արդյունավետության բարձրացման, անաչառության և թափանցիկության ապահովմանը։ Դրանով նախատեսվում է տնօրենի նշանակման եռափուլ համակարգի գործարկումն ամբողջացնել՝ շեշտը դնելով ոչ միայն հաստատությունում բովանդակային մասի կառավարման վերաբերյալ հավակնորդի կարողությունների ստուգման, այլ նաև գործնականում այն կիրառելուն աջակցելու և արդյունքների վերլուծության վրա։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները թույլ կտան տնօրենի նշանակումից հետո, ըստ անհրաժեշտության, ի դեմս մենթոր դպրոցի՝ հիմքեր ստեղծել կրթության կազմակերպումը տարեցտարի որակապես փոխելու՝ ապահովելով տվյալ դպրոցում կրթության ապահովման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանները։ Կկարգավորվի նաև տնօրեն դառնալու բազմակի փորձ կատարած և հաջողություն չգրանցած հավակնորդների դիմելու հարցը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զարգացման ծրագրի փորձաքննության համար պետական բյուջեի միջոցներից հատկացվում է գումար: