Ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող
MediaHub.am-ի լրագրող Նարե Գնունուն ոստիկանության մեքենայով հարվածելու դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 342-ըդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Լրագրողը ճանաչվել է տուժող, որի իրավունքների պաշտպանությունն ապահովում ենք ես եւ Ռուդիկ Դոլունցը»,- նշել է նա։