Հաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրառումն X-ում՝ Վաշինգտոնում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումից հետո։ Բովանդակալից հանդիպում ունեցանք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ և քննարկեցինք մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը և մեր հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Մտքերի փոխանակում ենք ունեցել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։