Բաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)
«Իրանի նախագահի ուղղաթիռի անհայտացման ֆոնին շատ կարևոր դետալ կարծես թե աչաքթող է արվել Բաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից։
Երբ ներկայացվում էր Արաքս գետի վրա «Քիզ- Քալասի» հիդրոէլեկտրոկայանի տեղակայման վայրը քարտեզի վրա, Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները ներկված էին երկու երկրների դրոշներով: Կարող էր սովորականի նման, պարզապես գրված լիներ Հայաստան և Ադրբեջան, բայց չէ, Հայաստանի տարածքը հստակ նշված էր Հայաստանի գույներով, Ադրբեջանինը՝ իրենց դրոշի, նաև օկուպացված տարածքները։
Իրանը այս ժեստով, այս շրջանում բացահայտ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի քողարկված նկրտումների վերաբերյալ, ինչպես նաև կանխել է , հնարավոր խոսակցությունը , այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի մասով Բաքվի բռնապետի կողմից․․․»: