Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա
Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը։ Բոլոր տեսակի մատակարարումները կանոնավոր կերպով արվում են»։