Սահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական ուժերը շարունակում են թույլ չտալ պատգամավորների ու Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ սահմանն անցնելու է Կիրանց գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հարևանությամբ։
«Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել: Առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ սահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են։
«Դա Ալիևի պահանջն է»,- հավելեց նա։