Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Մի վայրկյան չտխրեք, ժողովուրդ ջան, գնալու են սրանք, օրերի հարց է մնացել, ուրիշ բան չի մնացել, ես ձեզ խոստանում եմ: Էս արցունքներին պետք է պատասխան տրվեն, ուրիշ ձև չկա: Այս մասին կիրանցիներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նրան այդ պահին մոտեցավ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և դիմելով Սրբազանին` հարցրեց. «Մի հատ կարելի՞ ա...»:
«Չէ', չի կարելի: Մենք բան չունենք խոսելու: Ոչ մարդկային, ոչ իրավական, ոչ մի բան չունենք խոսելու: Ես փորձել եմ ձեզ հետ խոսել»,- եղավ Սրբազանի կտրուկ պատասխանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես էԿիրանց հասել Բագրատ Սրբազանը, նա ասաց, որ «հրեշտակների թևով» է հասել այնտեղ, թող գնան, հրեշտակներին ձերբակալեն: