ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները
Մայիսի 18-ին կայացավ Միջազգային հանրային իրավունքի դպրոցի չորրորդ դասընթացը, որն այս անգամ կազմակերպել էինք մեր երկարամյա գործընկեր Հայ-ռուսական համալսարանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԿԽՄԿ գրասենյակից։
Դասընթացի թեման էր միջազգային քրեական իրավունքը՝ որպես միջազգային հանրային իրավունքի ճյուղ։
Մասնակիցները հատկապես հետաքրքրված էին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի բանախոսությամբ, որի շրջանակներում քննարկվեցին ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացմանը հաջորդող գործընթացները:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին նաև միջազգային հանցագործությունները՝ ագրեսիան, պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանությունները։