Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ»
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցավակացական ուղերձ է հղել․
«Խորը վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով Իրանի իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Իրանի պաշտոնատար այլ անձանց և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին: Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը»։