ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակել

Երեկ Բագրատ սրբազանի կոչով մենք մեկնեցինք Կիրանց՝ մեր աջակցությունը բերելու տեղի բնակիչներին, որոնց գյուղի մի մասը կապիտուլացիոն վարչակարգի կյողմից հանձնվում է թշնամուն, իսկ մնացածն էլ հայտնվելու է նրա անմիջական նշանառության տակ, անտանելի դարձնելով կյանքն այնտեղ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ իր գրառումը վերնագրելով՝ «Կիրանցի դառը օրը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Իջևանի կողմից գյուղի մուտքը փակված էր հսկայական ոստիկանական ուժերով, այնտեղ էին մի քանի մարզի ոստիկանապետեր, կարմիր ու սև բերետներ, ոստիկանության զորքեր՝ ընդհանուր առմամբ, 1000-ին մոտ ոստիկան։ Ինչպես պարզվեց ընթացքում, այս վիթխարի ոստիկանական ուժը ընդամենը մեկ նպատակով էր այնտեղ՝ խոչընդոտել Բագրատ սրբազանի և նրան ուղեկցողների մուտքը Կիրանց, թեև առերես նրա հրամանատարները պնդում էին, որ գյուղում անվտանգային միջոցառումներ են տեղի ունենում, այդ պատճառով իրենք ստիպված են ճանապարհը փակ պահել։ Մեր առջև կանգնած ոստիկանական պատում հիմնականում սպաներ էին, մեծ մասը բացակայող հայացքներով, իրենք իրենցից ակնհայտ դժգոհ և տեղի ունեցողի ողջ աբսուրդը գիտակցող, սակայն հրամանը հլու հնազանդ կատարող։

Երբ պարզվեց, որ Բագրատ սրբազանը այնուամենայնիվ շրջանցիկ ճանապարհներով կարողացել է Կիրանց հասնել, ոստիկանության վարքագիծը ավելի ագրեսիվ դարձավ, նրանք հրմշտոց սադրեցին և մեկ տասնյակից ավել խաղաղ ցուցարարների բերման ենթարկեցին, ոմանց նաև մարմնական վնասվածքներ հասցնելով։ Ի վերջո, Բագրատ սրբազանը վերադարձավ գյուղից, ելույթ ունեցավ լրատվամիջոցների առջև, նկարագրեց գյուղում տիրող ծանր վիճակը, և վերադարձավ Երևան։ Տառացիորեն մեկ ժամ անց ճանապարհը բացվեց՝ ակնհայտորեն ոչ մի անվտանգային միջոցառում էլ չկար, նպատակը ընդամենը ուժի անմիտ ցուցադրումն էր։

Մենք երեկոյան հասանք Կիրանց, և շփվեցինք գյուղի որոշ բնակիչների հետ։ «Սահմանազատման» ապօրինի գործընթացի արդյունքում այսպես կոչված սահմանային սյուները արդեն տեղադրվել են գյուղի տարածքում, բազմաթիվ տներ, այգիներ և այլ շինություններ հայտնվել են «հանձնման ենթակա» մասում։ Բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն, կոնկրետ իրենց տներին և գյուղում հետագա կյանքին ինչ ճակատագիր է սպասում, ընկճված և շփոթահար են։

Լուսանկարի մեջ շատերին հայտնի տիկին Խանումն է, որը դառը քրտինքով փոքրիկ մի տուն է կառուցել Կիրանցում, և շուրջը ծաղկուն այգի է աճեցրել։ Հիմա նրան ամեն օր սպառնում են վարչախմբի էմիսարները, պահանջում են տունը հանձնել, թեև տիկին Խանումը դիմադրում է, և դիմադրում են նաև նրա մի շարք այլ հարևաններ, որոնց ողջ ունեցվածքը կապիտուլյանտների թեթև ձեռքով պետք է հանձնվի թշնամուն, կարծես մեր երկրում չկա ոչ սահմանադրություն, ոչ օրենք՝ կա միայն մի ձախողակ կամակատար, որ իր կամքին է ենթարկել իր պես ձախողակների ու կամակատարների, ու նրանց ձեռքով այժմ աճուրդի է հանել երկիրը։

Անցյալ տարի Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո, մեր աչքների առաջ խաղարկվում է հայ ժողովրդի ողբերգության հերթական արարը։ Սրա նպատակը մեկն է՝ վերջնական հայրենազրկել և թափառական դարձնել մեր ժողովրդին, կտրել նրան իր հայրենիքից և հողից։ Ցավով պետք է ասեմ, որ մեր ժողովրդի մի մասը հլու հնազանդ ենթարկվում է այդ պարտադրանքին՝ կլինեն դա տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ոստիկանները, թե նույնիսկ կողքի գյուղերի որոշ բնակիչներ, որոնք համարում են, որ Կիրանցի այսօրվա ողբերգությունը իրենց չի վերաբերվում, և իրենք խուսափելու են նույն դառը ճակատագրից։

Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով։ Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա, իսկ մեզ պետք է ի մի բերել մեր բոլոր առողջ ուժերը՝ մեր երկիրը անկումից և հայաթափումից փրկելու, և զարգացման առողջ հուն վերադարձնելու համար։