Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հենց հիմա ԱԺ-ում քպ-ականներն անհոդաբաշխ բառակապացություններով փորձում են մանիպուլյացիաներ անել:
Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել:
Արշակյան Հակոբն էլ շնչակտուր ասում ա՝ «մենք շատ լավ գիտենք, թե ի՞նչ ենք անում»:
Ասեմ՝ անկեղծ ա ասում. իրենք բացառապես սպասարկում են ալիևի կոշիկների շահերն ու գլխիկոր կատարում ասածները:
Մնացածը ձևականություն է, անկապ օդ եք փչում»: