NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներին

2024 թվականի մայիսի սկզբին ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը N 01/23/2255-2024 գրությամբ դիմել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տիկին/պարոն. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարի 11-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված N Վ/06-2023 արձանագրության 4-րդ կետի 3-րդ մասը` «...ուսումնական հաստատություններում հաշվապահական հաշվառման գործընթացն արտապատվիրակելու հարցը...»` ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցների` հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման հայտի օրինակելի ձևը, և նշված ծառայությունների գնման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կենտրոնացված կարգով իրականացնելու համար խնդրում ենք 10-օրյա ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել կազմակերպությունների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գնման հայտերը:

Կից ներկայացվում է նաև յուրաքանչյուր կազմակերպության հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման նախահաշվային տարեկան գումարի չափերը` հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանը: 
Առդիր` 2 փաթեթ:

Հարգանքով` Ժաննա Անդրեասյան»։ 

Այսինքն` Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը միասին որոշել են բոլոր դպրոցների հաշվապահներին ազատել աշխատանքից։ Նախարարությունում որդեգրել են հաշվապահական հաշվառման գործընթացի կենտրոնացման և արտապատվիրակման քաղաքականություն։ 

Այլ կերպ ասած մոտ 1400 հաշվապահ կդառնա գործազուրկ։ 

Այնուհետև երբ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ԿԳՄՍ նախարարությունից ներքին բանավոր կարգադրություն իջեցվեց` առ այն իբրև թե հիշյալ գործընթացը կասեցվում է։ Կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունը գործընթացը սառեցրեց, քանի որ այդ օրերին մտավախություն կար առ այն, որ ՀՀ-ում գործող բոլոր 1400 հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահները կսկսեին բողոքի ակցիաներ` իրենց աշխատանքը չկորցնելու իրավունքը պաշտպանելու համար։ 

Այս ողջ ժամանակահատվածում ես բազմաթիվ նամակներ եմ ստանում` ԿԳՄՍ, մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահներից, վերջիններս մտահոգված են, որ առաջիկա ամիսներին կկորցնեն իրենց աշխատանքը և կդառնան գործազուրկ։ 

Հիշյալ խնդրի վերաբերյալ ես 2024 թվականի մայիսի 7-ին պաշտոնական գրությամբ, ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում եմ պահանջել և պաշտոնական գրությամբ (N 02/09.1/14853-2024) պատասխան եմ ստացել, որում մասնավորապես ասվում է.

«Ի պատասխան 2024 թ. մայիսի 7-ի Ձեր գրության

Հարգելի՛ Վանո Կարապետյան 

Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, համաձայն որի՝ բարձրագույն կրթություն ունեցող և ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան դիմելու՝ հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղը համալրելու համար: Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս նախագծային փուլում է, որը սահմանված կարգով փորձաքննվելուց և հաստատվելուց հետո կհրապարակվի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում: 

Հարգանքով` Արաքսիա Սվաջյան»։ 

 

Նախ և առաջ ուզում եմ արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ինձ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, ըստ որի արդարացված և անհրաժեշտ է ՀՀ բոլոր դպրոցների հաշվապահներին կրճատելու մասին որոշումը։ 
Մենակ փոխնախարարն ասում է, որ կրճատումից հետո որոշ հաշվապահներ` եթե կունենան համապատասխան չափի աշխատանքային ստաժ, կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղերը համալրելու համար։ 

Ես նաև 2024թ. մայիսի 16-ին հեռախոսազրույց եմ ունեցել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետի հետ, վերջինս ինձ տեղեկացրեց, որ այս պահին աշխատում են հիշյալ նախագծի վրա և նախարարությունը հետ քայլ չի անելու։ Այսինքն` ուշ թե շուտ մեկ է բոլոր դպրոցների հաշվապահներին նախարարությունը համապատասխան իրավանորմեր սահմանելով ազատելու է աշխատանքից։ 

Նախարարությունում հստակ ասում են, որ որոշումը կայացրել են Նիկոլ Փաշինյանը և Ժաննա Անդրեասյանը` համատեղ քննարկման արդյունքում։ Ես այս ընթացքում զրուցել եմ նաև մի շարք դպրոցների տնօրենների հետ, վերջիններս ասում են, որ հաշվապահների հաստիքները խիստ անհրաժեշտ են դպրոցներին և անգամ պետական միջոցների խնայման տեսակետից առավել ձեռնտու է դպրոցում հաշվապահ ունենալը` հաշվապահական ծառայությունները արտապատվիրակելու փոխարեն։ 

ԱՄՓՈՓՈՒՄ. Հանրակրթական դպրոցների հարգելի՛ հաշվապահներ, եթե չեք ուզում հաշված ամիսներ հետո դառնալ գործազուրկ` պայքարեք հիմա, վիժեցրեք Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի նախագիծը` Ձեզ աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հիշե՛ք վաղը ուշ կլինի... 

Վանո Կարապետյան 
Պատմաբան, կրթության փորձագետ