Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններին

«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով

«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի մի շարք խախտումների հիմքով: Այս մասին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

««Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժելը դարձել է տարբեր քաղաքական շահարկումների առարկա և նախարարության գործողություններում քաղաքական ենթատեքստ է դրվում, մինչդեռ պետական հաստատությունն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ։

2024 թվականի ապրիլի 19-ին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը Գործակալության կողմից 2024 թվականի մայիսի 16-ին վերադարձվել է՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման, հետևաբար՝ կուսակցության պետական գրանցման օրենքով նախատեսված բովանդակային հիմքերով։

Մասնավորապես՝

Ըստ օրենքի՝ Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։

Համահայկական ճակատ շարժումը դիմումին կից ներկայացված ապրիլի 5-ի հիմնադիր համագումարի արձանագրության մեջ չի տվել 300 հիմնադրի մասնակցության վերաբերյալ տեղեկություն։ Հետևաբար՝ խախտվել է նշված նորմի պահանջը։

 2.Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը և նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական։

Դիմումատուն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իր ներկայացրած տեղեկանքում և կուսակցության կանոնադրությունում նույն հասցեի փոխարեն, տարբեր հասցեներ է նշել, որով խախտվել է օրենքի նշված պահանջը։ Ավելին, որպես իրավաբանական անձի գտնվելու վայր նշվել է կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն:

Ըստ օրենքի՝ Պետական գրանցման նպատակով Կուսակցությունը` առկայության դեպքում պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:
Դիմումատու կուսակցությունը հենց իր իսկ կանոնադրությամբ նախատեսել է տարածքային ստորաբաժանումներ, սակայն պետական գրանցման դիմում ներկայացնելու պահին չի տրամադրել օրենքով սահմանված տեղեկությունն իր տարածքային ստորաբաժանումների մասին, որով խախտվել է նշված նորմի պահանջը:

Նշված խախտումներից բացի, ներկայացված փաստաթղթերում եղել են մի շարք այլ բովանդակային թերություններ, օրինակ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է ձևակերպումներ, որոնք պարտադիր են կանոնադրության մեջ նշելու համար, մինչդեռ դիմումատուն մի շարք պարտադիր սահմանումներ չի ներառել իր կանոնադրությունում։

Ներքոնշյալ կարգավորումներից ելնելով՝ ակնհայտ է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ կուսակցության գրանցումը մերժելը, բացի իրավական դրդապատճառներից, այլ հիմնավորումներ չունի»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ: