ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են

Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.

«Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների մի շարք դեպքեր։ Այսպես, մայիսի 16-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը մեկնել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ համոզելու սահմանազատման դեմ պայքարող տեղի բնակիչներին բացել Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհը, նկատելով, որ NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանն ուղիղ հեռարձակում է իրականացնում, ագրեսիվ պահվածք է դրսևորել, վիրավորել լրագրողին, մեղադրել նրան պատվեր կատարելու և մանիպուլյացիաներ անելու մեջ ու պահանջել է դադարեցնել նկարահանումը։

Մայիսի 15-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ձեռնարկված ոստիկանական գործողությունների ժամանակ ավտոբուսը հարվածել է այդ իրադարձությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի լրագրող Անի Ներկարարյանին։

Մայիսի 14-ին Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության մեքենան Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ հատվածում, հետիոտնային անցման վրա հարվածել է Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին։ Նա ստացել է ոտքի վնասվածք, հետազոտություն անցել բժշկական կենտրոններից մեկում և դուրս գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը լեզվակռիվ է ծագել Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և Antifake.am լրատվական կայքի թղթակից Հասմիկ Առաքելյանի միջև։ Երբ վերջինս «սրբապիղծ» է անվանել զոհված զինծառայողի ծնողի հետ անհարգալից խոսող ոստիկաններին, Ջոմարդյանը հակադարձել է՝ «սրբապիղծը դու ես, դու տականք ես, Հասմի՛կ Առաքելյան»։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։

Ի գիտություն ընդունելով, որ որոշ դեպքերում ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նախաձեռնվել կամ քրեական գործ է հարուցվել և արձանագրելով, որ սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում.

• Ներքին գործերի նախարարությանը՝ ակտիվացնել աշխատանքը ոստիկանության անձնակազմի հետ՝ ուղղորդելով ծառայողներին առավել պրոֆեսիոնալ գործել, ուժային գործողությունների անհրաժեշտության դեպքում խստորեն պահպանել համաչափության սկզբունքը, իսկ լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքն ու ապահովել նրանց անվտանգությունը։

• Պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել հանրային խոսույթում,  հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանից, թե որ «ճամբարի» հետ են նրանք ասոցացվում։

• Լրագրողներին և օպերատորներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց առաքելությունը և մասնագիտությանը հարիր վարքագիծ դրսևորել, հատկապես՝ լարված իրավիճակներում, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ