Արգելված որսամիջոցով ապօրինի ձկնորսության դեպք Արարատում (լուսանկար)
![Արգելված որսամիջոցով ապօրինի ձկնորսության դեպք Արարատում (լուսանկար)](/timthumb.php?src=disc/22-05-24/dd0733a7714fcd3f25f776f93811e8aa.jpg&w=780)
Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք։
Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Մ.Մ.-ն Վեդի գետից էլեկտրահարման միջոցով որսացել էր 9 ձուկ։
Հոսանք արտադրող շարժիչը և որսված ձկներն առգրավվել են։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
![](disc/22-05-24/2b8365b4148bec1a4777d75e92aebc6e.jpg)