«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է
![«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է](/timthumb.php?src=disc/22-05-24/d27429f0fcdbe79bf55f93e865890e61.jpg&w=780)
Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։