Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ մանրամասներ
Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում մեղադրանքը։