NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է ձեռք բերել։ Ընդ որում, ռեկորդային հակավարկանիշ, ինչպիսին չի եղել ՀՀ որևէ ղեկավարի պարագայում: Փաշինյանն իշխանության եկավ ատելության և նախկիններին մերժելու հողի վրա, սակայն հիմա հանրության մի հատվածի շրջանում կոնկրետ ատելություն կա իր գլխավորած քաղաքական թիմի նկատմամբ, քանի որ քպական իշխանությունների օրոք կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից կորուստներ կրել։

Չհաշված՝ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այս պահի իշխանությունները անընդհատ հարվածներ են հասցնում մեր ազգային արժեհամակարգին ու ձևավորված պետական ավանդույթներին։ Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է զինանշանը փոխելու ու դրա վրայից Արարատի ու հայկական թագավորությունների զինանշանները հանելու անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը խոսում է պետության ինքնիշխանությունից, սակայն զիջում է այդ ինքնիշխանությունը։ Հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ արդեն պետք է Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն պետք է ունենա կամ այդ Սահմանադրության մեջ ինչ պետք է գրված լինի։ Միաժամանակ, հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ, քանի որ դրանք ևս չեն արդարացրել հանրության ակնկալիքները։ Եվ դա է պատճառը, որ ներկայիս ծանր փուլում ընդդիմադիր շարժումն առաջնորդելու առաքելությունն իր վրա է վերցրել Եկեղեցու սպասավորը։ Ու դրանով է պայմանավորված, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը այլ ուղղվածություն ունի և ձևավորվել է ոչ թե դասական առումով քաղաքական կողմնորոշման, այլ համազգային օրակարգի ներքո, որը կարող է միավորել բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանց գաղափարական տարբերություններից։

Ի սկզբանե իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե իրենք վստահ են, որ այդ շարժումը շատ շուտով մարելու է, բայց, ի հակադրություն նրանց ակնկալիքների, իսկ ավելի ստույգ՝ նրանց փափագի, շարժումը շարունակում է ծավալվել ու ընդլայնվել։ Ու իշխանականների համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը համախմբող նշանակություն է ձեռք բերել։ Այն հիմնված չէ ատելության գեներացման վրա, ինչպես 2018 թվականին էր։ Ակցիաների ժամանակ չկան բաժանարար գծեր։ Ու մարդիկ ավելի շատ հույսեր են կապում համազգային օրակարգի իրագործման հետ, այլ ոչ թե միայն իշխանություններին մերժելու։ Դա է նաև պատճառը, որ ընդդիմադիր շարժման ակցիաներին մասնակցում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին աջակցում էին Նիկոլ Փաշինյանին կամ համագործակցում էին նրա գլխավորած իշխանության հետ, իսկ հիմա զղջում են դրա համար։ Բայց եթե սկզբնական շրջանում իշխանությունները փորձում էին չտեսնելու տալ ընդդիմադիր շարժման ծավալումն ու տպավորություն ստեղծել, թե իրենց դիրքերն ամուր են, անհանգստանալու կարիք չունեն, ապա հիմա իրավիճակ է փոխվել։

Ընդդիմադիր շարժման դեմ գործի է դրվել ողջ իշխանական քարոզչամեքենան, որը նաև ջանք ու եռանդ չի խնայում մանիպուլ յացիաների միջոցով մարդկանց ապակողմնորոշելու համար։ Մյուս կողմից էլ՝ քպական պատգամավորներն ու իշխանության մյուս ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով ինչ-որ բաներ են խոսում շարժման մասին: Ներողություն, շարժման դեմ: Ավելին, երկու օր շարունակ խորհրդարանում քպականների բոլոր ելույթները նվիրված էին Սրբազանի գլխավորած շարժմանը։ Նույնիսկ Բագրատ Սրբազանը հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակն իշխանությունների համար հանգիստ է, ապա խորհրդարանի աշխատանքն ինչո՞ւ են նվիրում շարժմանը։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ բոլոր ելույթներն անխտիր ոչ միայն ստապատիր էին, այլ առավելապես անհոդաբաշխ, ջղաձիգ ու հիստերիկ։ Այս ամենը, փորձագետներից շատերի համոզմամբ, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իսկապես հասկանում են, որ իրենց գնացքը վաղուց հեռացել է, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, ու դրանից օրըստօրե ավելի ջղաձիգ, լարված ու նյարդային են դառնում: Դա նույնիսկ հասկանալի է. վախը ծանր բան է, դրա հետևանքներն՝ առավել ևս...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: