Զելենսկին ՆԱՏՕ-ին խնդրելու է խոցել ռուսական հրթիռները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մասնակցել հունիսին Ֆրանսիայում կայանալիք տոնակատարություններին, այնուհետև Իտալիայում կայանալիք G7-ի հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հրատարակությունը գրում է, որ այս ուղեւորությունը Ուկրաինայի նախագահին ժամանակ կտա հանդիպելու համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Ուկրաինայի նախագահի ժամանակացույցը կարող է փոխվել, ընդգծել են երկու զրուցակիցները։ Բայց եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ակնկալվում է, որ Զելենսկին կօգտագործի այդ ուղևորությունը՝ կոչ անելով, ինչպես նա արել է վերջին հարցազրույցներում, ավելի շատ ռազմական աջակցություն ստանալ Արևմուտքից և խնդրել ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռները, ինչպես արեցին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, երբ Իրանը հարձակվեց Իսրայելի վրա:
Զելենսկին նաև կպահանջի ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից բռնագրավել ռուսական ակտիվները՝ օգնելու ֆինանսավորել Ուկրաինայի պաշտպանության ոլորտը: