Իտալական «Ատալանտան» դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն
![Իտալական «Ատալանտան» դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն](/timthumb.php?src=disc/23-05-24/be527c6e579dc4df9fab040fd39e49ef.jpg&w=780)
Դուբլինում կայացավ Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որում հանդիպեցին գերմանական «Բայերը» և իտալական «Ատալանտան»։
Գերմանական ակումբը, որը մինչ այսօր 51 խաղում չէր պարտվել, անսպասելիորեն պարտվեց, ընդ որում խոշոր՝ 0:3 հաշվով։ Իտալացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի Ադեմոլա Լուկմանը, ով աչքի ընկավ 12-րդ, 26-րդ և 75-րդ րոպեներին:
Այսպիսով, «Բայերի» անպարտելիության շարքն ընդհատվեց:
Իտալական ակումբը դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն: