Պաղեստինում չեն կարծում, որ Իսրայելը կփոխի պատերազմում իր դիրքորոշումը
![Պաղեստինում չեն կարծում, որ Իսրայելը կփոխի պատերազմում իր դիրքորոշումը](/timthumb.php?src=disc/23-05-24/41b11d8fd31224f0e7f47778ade4c102.jpg&w=780)
Պաղեստինը չի ակնկալում, որ ԵՄ երկրների կողմից իրենց երկիրը ճանաչելու որոշումները դրական ազդեցություն կունենան Իսրայելի դիրքորոշման վրա, սակայն կարծում է, որ Իսրայելը մեկուսացման ճանապարհին է:
Այս մասին ասել է Ավստրիայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին, գրում է Ria.ru-ն:
«Մենք արդեն տեսանք, թե ինչպես է Իսրայելը արձագանքել այդ երկրներին, և, հետևաբար, մենք չենք ակնկալում որևէ դրական ազդեցություն: Իսրայելն այժմ շարունակում է շարժվել դեպի լիակատար մեկուսացում միջազգային մակարդակով»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին։
Հիշեցնենք, որ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան ճանաչեցին Պաղեստին պետությունը: