Չինաստանը զորավարժություններ է սկսում Թայվանի շրջակայքում
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան մարտական հրամանատարության գոտու ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ Թայվանի շրջակայքում:
Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները տեղի են ունենում կղզու նոր գործադիր ղեկավար Լայ Ցինդեի պաշտոնը ստանձնելուց երեք օր անց և ակնկալվում է, որ նա կշարունակի իր նախորդի՝ Ցայ Ինգ Վենի քաղաքականությունը:
Պեկինը բազմիցս ասել է, որ Թայվանի անկախությունը անհամատեղելի է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության հետ, և որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, և Թայվանի գործերը Չինաստանի ներքին գործերն են: