«Միլանը» նոր գլխավոր մարզիչ է ընտրել Պաուլո Ֆոնսեկային
![«Միլանը» նոր գլխավոր մարզիչ է ընտրել Պաուլո Ֆոնսեկային](/timthumb.php?src=disc/23-05-24/b3d5604c682ce84cad44950aa578c7c6.jpg&w=780)
Sky Sports-ը հայտնում է, որ «Միլանը» նոր գլխավոր մարզիչ է նշանակելու Պաուլո Ֆոնսեկային։
Պորտուգալացի մասնագետը պատրաստ է մերժել Մարսելի ու Լիլի առաջարկները՝ Միլանում աշխատելու համար։
Ներկայումս բանակցություններ են ընթանում երեք տարվա պայմանագրի շուրջ, և Ֆոնսեկան վստահ է մրցունակ թիմ կառուցելու իր կարողության մեջ: Վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։