Ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ» սպառնալու համար Խաչատուր Սուքիասյանի դեմ իրավական գործընթաց կսկսվի. Սեյրան Օհանյան
![Ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ» սպառնալու համար Խաչատուր Սուքիասյանի դեմ իրավական գործընթաց կսկսվի. Սեյրան Օհանյան](/timthumb.php?src=disc/23-05-24/76c519df4b0a4db3ab2a73a9a80b5426.jpg&w=780)
ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի արարքին իրավական գնահատական կտրվի և համապատասխան գործընթաց կսկսվի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։ Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,-ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ սպառնալով ընդդիմությանը։
«Եթե չափը չճանաչեն՝ կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ասել նա։