«Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների նիստերից չբացակայելու մասին
![«Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների նիստերից չբացակայելու մասին](/timthumb.php?src=disc/23-05-24/c281d25d3cf309ddc21b30c5f51e7d4b.jpg&w=780)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․
«Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:
Գուշակեք, թե ինչու. Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ
Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»: