«Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից չի ազատվել․ քաղաքապետարանից հերքում են
![«Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից չի ազատվել․ քաղաքապետարանից հերքում են](/timthumb.php?src=disc/23-05-24/d28a07e7df118fbdab17e07dfa1445d7.jpg&w=780)
ԶԼՄ-մներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից՝ չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Կադրարային ցանկացած փոփոխության դեպքում, որպես կանոն Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս պաշտոնական տեղեկացմամբ»,– գրել է նա։