Գավառի մանկատան այգում գործող գարեջրատունն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի մանկատանը
![Գավառի մանկատան այգում գործող գարեջրատունն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի մանկատանը](/timthumb.php?src=disc/23-05-24/71110b9a6f7bf90241bac4f30fbffc09.jpg&w=780)
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 0.431 հա հողամասն ու հողամասի վրա կառուցված շենք-շինությունը կամրացվի մանկատանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ գույքի շուկայական արժեքը մոտ 30 միլիոն դրամ է։
«Գույքն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին։ Մանկատունը չի կարող գույքը հանձնել վարձակալության կամ որևէ իրավունքով տրամադրեր այլ անձանց։ Անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումներն ու նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,- ասաց նա։
Գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին, ինչը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ, կա քրեական վարույթ։