ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաև մեղադրվի գրերի գյուտի, թարգմանական և ինքնուրույն գրականություն ստեղծելու, ճարտարապետության, բժշկագիտության, տոմարագիտության, ազատագրական պայքարի, հայդուկային շարժման համար

Վերջին տարիներին որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ Պապ թագավորի դավադրաբար սպանության մեջ։ Այս վարկածին տուրք տվողները որևէ աղերս չունեն ո՛չ հայ և ո՛չ էլ համաշխարհային պատմագրության և պատմագիտության հետ։ Այս մաին գրառում է կատարել պ․գ․թ․ Արարատ քահանա Պողոսյանը։

«Պապ թագավորը, ի տարբերություն մերօրյա իշխանավորների, խորապես գիտակցում էր Հայ Եկեղեցու և եկեղեցականության դերն ազատագրական պայքարում (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 121)։ Մերօրյա պատմագիտական միտքը, համադրելով հայ և օտար պատմիչների հաղորդած տեղեկությունները, փաստում է, որ թագավորի սպանությունը բացառապես պայմանավորված էր նրա վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերություններով (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 138)։ Հայ-պարսկական հարաբերությունների կարգավորմանը միտված թագավորի քաղաքականությունն ի վերջո առաջացրեց Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Եվ հենց Հռոմեական կայսրությունը դավադրաբար կազմակերպեց Պապ թագավորի սպանությունը (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 139-143), և եկեղեցին որևէ դերակատարություն և որևէ մասնակցություն չի ունեցել։ Սա գիտություն է, փաստ է, և ոչ ոք չի կարող որևէ ամբիոնից բռունցքով հարվածել այս փաստ-մեխին։

Իսկ եթե կարելի է անտեսել փաստերը, ապա չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաև մեղադրվի գրերի գյուտի, թարգմանական և ինքնուրույն գրականություն ստեղծելու, գրատպության, ճարտարապետության, բժշկագիտության, տոմարագիտության, ազատագրական պայքարի, հայդուկային շարժման համար․․․․։

Այո՛, համակարծիք ենք, որ ոչ միայն Պապ թագավորը չի սպանվելու, այլև չեն սպանվելու Տրդատ Մեծը, Խոսրով Կոտակը, Արշակ Երկրորդը, Վռամշապուհը․․․․։ Սակայն հարկ ի լուր և ի հեճուկս հողմաղացների դեմ մերկ ձեռքերով պայքարողների՝ հայտարարել, որ այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․․։

Հ․Գ․

Խնդրո առարկա ժամանակաշրջանում ձեռնադրությունն ազդեցության գործոն, ասել է թե գործակալ բնորոշողներին, հորդորում ենք վերապատրաստման անվճար դասընթաց անցնել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում՝ հետևելով հազարամյակներ շարունակ և առ այսօր Հայրենիքի և Եկեղեցու անկախության համար մաքառող Հայ Եկեղեցու պատմության դասընթացին՝ սերտելով Ս․ Գրիգոր Լուսավորչի, Ս․ Ներսես Մեծի, Ս․ Սահակ Պարթևի, Ս․ Մեսրոպ Մաշտոցի, Ս․ Հովհան Օձնեցու, Ս․ Գրիգոր Նարեկացու, Ս․ Ներսես Շնորհալու, Ս․ Գրիգոր Տաթևացու, Ոսկան Երևանցու, Սիմեոն Երևանցու, Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Սուրենյանցի, Վազգեն Առաջինի հայրենաշեն կյանքն ու գործունեությունը։ 

Ահա սա է պետք վերապատրաստվող ուսուցիչներին և առաջին հերթին նրանց վերապատրաստման ուղղորդողներին»։