Հայերի նկատմամբ կատարած զազրելի հանցանքների համար պատասխանատվությա՛ն եք ենթարկվելու
Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի նկատմամբ աշխատակացիների կողմից բռնություն ենթարկելու դեպքին․
«Դե ի՞նչ ասեմ... Հայերի հետ այսպես կարող են վարվել միայն ադրբեջանցիները Բաքվի օդանավակայանում: Մնացած եզրահանգումները թողնում եմ այս մարդկանց ընտանիքի անդամներին...
«Դե ի՞նչ ասեմ... Հայերի հետ այսպես կարող են վարվել միայն ադրբեջանցիները Բաքվի օդանավակայանում: Մնացած եզրահանգումները թողնում եմ այս մարդկանց ընտանիքի անդամներին...
Վաղ թե ուշ նիկոլիզմի վերջը գալու է, իսկ սրանք հայերի նկատմամբ կատարած զազրելի հանցանքների համար պատասխանատվության են ենթարկվելու:
Տեսանյութում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ներգործություն է գործադրվում»։