Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ նոր մանրամասներ
![Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ նոր մանրամասներ](/timthumb.php?src=disc/24-05-24/0edc83517531cc9623a4e34e5670dc4a.jpg&w=780)
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբից հայտարարել են, թե նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել։
Հետաքննությունը ցույց է տվել, որ կործանված ուղղաթիռը հրդեհվել է՝ բարձրություն հավաքելով։
Հաղորդվում է նաև, որ թռիչքի անձնակազմի հետ դիտաշտարակի խոսակցություններում կասկածելի դեպքեր չեն նկատվել։