Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են մամուլի ծառայությունից։
ՔՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։