Օկուպացված Արցախի Սուս գյուղ է տեղափոխվել 140 անտուն ադրբեջանցի
Արցախի օկուպացված Բերձորի շրջանի Սուս գյուղ են տեղափոխվել մի խումբ ադրբեջանցիներ՝ ապրելու նպատակով:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նշվում է, որ Սուս բերված մարդիկ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում ժամանակավորապես բնակվող ընտանիքներն են։
Սուս գյուղ է բերվել 33 ընտանիք՝ 140 հոգի։