Այս տարի Շուռնուխը միայն մեկ շրջանավարտ ունի
Այս տարի Շուռնուխը միայն մեկ շրջանավարտ ունի։ Այս մասին տեղեկացանք Շուռնուխի դպրոցի ֆեյսբուքյան էջից:
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը:
Ձեզ մաղթում եմ խաղաղություն:
Խաղաղության հետ միասին ուժեղ Հայկական Պետություն:
Այսօրվանից սկսե´ք մտածել մեր Հայաստանն ավելի ամուր դարձնելու մասին, քանի որ հենց դուք եք նրա ապագան:
Իսկ Շուռնուխի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է: