ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այլ դեպքերին։

Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 25 անձի նկատմամբ։ Նրանցից՝

12 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը),

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը),

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը),

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու փորձ)։

Հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1–ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 2 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում և հանձնարարվել է նրանց ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Քրեական վարույթներից 29-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 1 վարույթ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։