Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ ԱՊՀ վարչապետների հանդիպմանը. ՏԱՍՍ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադ չի եկել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Հայաստանի անունից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Երևանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։ Փաշինյանը ներկա չի եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ գագաթնաժողովներին»,- ասված է գործակալության հրապարակած տեքստում։