Հավատացեք հաղթանակին այնպես, ինչպես աղոթքի ժամանակ Տիրոջ գոյությանը. Դավիթ Ամալյանը` մայիսի 26-ին ընդառաջ
Երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի Ազգ ջան, սիրելի մարդիկ ջան, քաղցկեղի բջիջները երբեմն իրենց հանդեպ եղած անտարբերությունից անհետանում են, ուստի կխնդրեմ մի նկատեք նիկոլահիստերիայով տառապող, հոգեվարքի մեջ գտնվող թե ֆեյքերին, թե զոմբիներին, թե բլոգերներին, և թե պաշտոնյաներին...
Հավատացեք հաղթանակին այնպես, ինչպես աղոթքի ժամանակ Տիրոջ գոյությանը և ամեն ինչ լավ կլինի:
ԴԵՊԻ ՄԱՅԻՍԻ 26
ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»: