Ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետը
Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին։ Այս մասին այս գիշեր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաև Ասկերանի քաղաքապետը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։