Ժամանակի հրամայական է մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները` միավորվելով հանուն հայրենիքի փրկության գաղափարի շուրջ. «Եվրոպահայերը հանուն Արցախի»
Մենք աջակցում ենք Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը` հայտնելով մեր զորակցությունը բոլոր մասնակիցներին: Այն այսօր դարձել է միաբանող ուժ, ինչի կարիքն ունի հայ ազգը: Ժամանակի հրամայական է մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները` միավորվելով հանուն հայրենիքի փրկության գաղափարի շուրջ:
«Եվրոպահայերը հանուն Արցախի» հարթակի համանախագահներ
22 մայիս 2024թ.