ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են. Yerkir.am

Հաշվի առնելով 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնագաղթն ու դրանով պայմանավորված նոր իրողությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացի չհամարելու քաղաքականությունը՝ 070 կոդով անձնագրերը ոչ թե ՀՀ քաղաքացիության անձնագիր, այլ իբրև ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու փաստը, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ՝ պարզելու, արդյո՞ք Արցախում ծնված և մեծացած, ԱրցախիՀանրապետությունում գրանցում ունեցածԱնվտանգության խորհրդի քարտուղար ԱրմենԳրիգորյանն անցել է այն նույն իրավականգործընթացը, ինչն այսօր պարտադրվում էարցախահայությանը: Այն է՝ Արմեն Գրիգորյանն ունի՞ ՀՀ քաղաքացիություն, եթե այո, ապա ե՞րբ է ստացել այն, ե՞րբ և ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել ՀՀ քաղաքացիության անձնագիրը: 

Անվտանգության խորհրդի գրասենյակը գրավոր պատասխանել է, որ Արմեն Գրիգորյանն ունի ՀՀքաղաքացիություն, ինչպես նաև ՀՀքաղաքացիության անձնագիր, որը ստացել է2018 թ. մարտի 5-ին:

Անվտանգության խորհրդի գրասենյակը շատ հմտորեն շրջանցել է ու չի պատասխանել մեր կարևոր հարցերից մեկին՝ ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել Արմեն Գրիգորյանն իր այդ ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Մեր ձեռքի տակ է Արմեն Գրիգորյանի՝ 2018 թ. մարտի 5-ին ստացած այդ անձնագիրը, որը նաստացել է, ուշադրություն, Արցախից, քանի որանձնագրում առկա է 070 կոդը, իսկ գրանցման հասցեն եղել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Ուլուբաբյան փողոցի համապատասխան տունը (գրանցման ամսաթիվը՝ 2001 թվականի մարտի 30):   

Փաստենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգությանխորհրդի քարտուղար է նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին, նշված (070 կոդով) անձնագրով: ԱԽՔ նշանակվելուց 3 ամիս անց՝ 2018 թ. օգոստոսի 15-ին, Արմեն Գրիգորյանը նույն 070 կոդով Արցախի իր անձնագրում կատարել է միայն գրանցման հասցեի փոփոխություն՝ հաշվառվելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի համապատասխան բնակարանում: Ըստ երևույթին՝ Արմեն Գրիգորյանը դրանից հետո էլշարունակել է գործածել նշված անձնագիրը, չի բացառվում՝ մինչ օրս էլ Արմեն Գրիգորյանի անձնագիրը դա է, քանզի վավերականության ժամկետը մինչև 2028 թ. մարտի 5-ն է:

Վերոնշյալից ստացվում է հետևյալը.

ա. Անվտանգության խորհրդի գրասենյակը իր գրավոր պատասխանով Արցախի Հանրապետությունում գործած (070 կոդով տրված) անձնագիրը լիարժեքորեն համարում է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ այդ անձնագիրը կրողին՝ ՀՀ քաղաքացի (տե՛ս ԱԽՔ-ի օրինակը):

բ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագրով, իբրև լիարժեք ՀՀ քաղաքացի, 2018 թ. մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է պետական բարձրագույն պաշտոններից մեկին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:

գ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագիրը չի համարվել ճամփորդական փաստաթուղթ, և Արցախի Մարտունի քաղաքում հաշվառում ունեցող Արմեն Գրիգորյանը չի անցել այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայերին: Այն է՝ Արմեն Գրիգորյանը դիմում չի ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և վերջինիս 070 կոդով անձնագիրը համարվել է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ ինքը՝ ՀՀ քաղաքացի:

Ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը նույկերպ չի վարվում բազմահազար արցախահայության հետ, և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ամենը, բոլորովին այլ քննարկման հարցեր են: