Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

Նիկոլի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ ոչ թե ազնվության թագավորների, այլ դավաճանների շարքում է․ Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, հայտնում է Aravot-ը։ 

Սամվել Մարտիրոսյան․ «Պարոն Աշոտյան, ուղղաթիռի վթարից մահացան Իրանի նախագահ Ռաիսին, ԱԳՆ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ի՞նչ եք կարծում՝ դա ուղղակի ավիավթար էր, թե՞ Իսրայելի և Ալիևի սիրավեպի հերթական թատրոնը և ի՞նչ հետևանքներ կունենան այս զարգացումները ՀՀ վրա»: 

Արմեն Աշոտյան․ Ակնհայտ է, որ Իրանի ղեկավարության առեղծվածային ավիավթարը պիտի բուռն քննարկումների, վերլուծությունների, վարկածների և անպատասխան հարցերի տեղիք տար։ Առիթից օգտվելով` ցանկանում եմ իմ սրտաբուխ և խորը ցավակցությունները հայտնել բարեկամ Իրանի  ժողովրդին և առաջնորդներին։

Հասկանալով, որ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չի լինի, անձամբ հակված եմ հետևելու Իրանի պաշտոնական տեսակետներին, քանզի կասկած չունեմ, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը հետամուտ է լինելու ողբերգական պատահարի  հանգամանքների ամբողջական բացահայտմանը։

Հաշվի առնելով Իրանի շոշափելի դերակատարությունը և նշանակությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ` հնարավոր զարգացումները կարող են ազդել նաև Հայաստանի վրա ինչպես ռեգիոնալ, այնպես էլ համաշխարհային դիսկուրսներում։ 

Ձևական արարողակարգից այն կողմ, Փաշինյանի ռեժիմը երբեք աչքի չի ընկել Իրանի քաղաքական դերակատարության հանդեպ համակրանքով կամ հատուկ ուշադրությամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների գեոպոլիտիկ հովանավորների և նրանց ռացիոնալ թյուրքական պրոքսիների կողմից Իրանի դիրքերը թուլացնելու ջանքեր են գործադրվելու։ 
 
Ուստի չեմ բացառում, որ նիկոլական ռեժիմի որոշ ներկայացուցիչներ անգամ հրճվանք են ապրում բարեկամ Իրանի վերջին ողբերգությունից։ 

Նանե Գալստյան․ «Պարոն Աշոտյան ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների վերջին պահվածքը Ազգային ժողովում»։ 

Արմեն Աշոտյան․  Հասկանալի պատճառներով ԱԺ նիստերին հետևելու կասկածելի հաճույքից զրկված եմ, սակայն մամուլի միջոցով ծանոթ եմ իշխանական (խունտայի) որոշ աղմկահարույց հայտարարություններին։ Առհասարակ, նրանք իրենց լավ են զգում բացառապես այն շենքերում և վայրերում, որտեղ մեկուսացած են իրականությունից և ժողովրդից, իսկ հարյուրավոր տարաբերետ ախռաննիկները նրանց մոտ ստեղծում են կեղծ ապահովության զգացողություն։ 

Հիացած եմ չարահամբավ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ազնվությամբ։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու գործիքակազմը, որ օգտագործում է Նիկոլը, վաղուց է հայտնի, իսկ ես անձամբ եմ զգում իմ մաշկի վրա, արդեն մեկ տարի։ Սակայն նման խստացված, համակարգված և բացահայտ կերպով մինչև Խ․ Սուքիասյանը ոչ մի նիկոլական չէր հնչեցրել։ Հաճելի է տեսնել, որ իրեն հատուկ ինքնահավան պոռոտախոսությունից զատ ՔՊ-ի գանձապահը ձեռք է բերել նաև ինքնախոստովանական ուղղախոսություն։ 

Ցավում եմ, որ դեմոկրատիայի ջատագով որոշ դեսպաններ չլսելու և չտեսնելու կտան Սուքիասյանի այդ հերոսությունը։ Իմացա նաև, որ Նիկոլը հերթական անգամ իր տեղն էր փորձում որոշել Հայոց պատմության մեջ։ Նախանձելի համառությամբ նա իրեն դասում է թագավորական շարքին՝ անցկացնելով միայն իր հիվանդագին երևակայությանը հասու զուգահեռներ։ 

Այնինչ իրականությանը շատ ավելի պրոզայիկ է․ Նիկոլի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ ոչ թե ազնվության թագավորների, այլ նզովյալ դավաճանների շարքում է։ 

Սուրեն Ավագյան․ «Աշոտյան ջան, ի՞նչ ակնկալիք ունեք առաջիկա հանրահավաքից և Նիկոլին հեռացնելը ի՞նչ ճանապարհով եք տեսնում։ Կխնդրեմ Ձեր պատկերացումները մանրակրկիտ ներկայացնել»։ 

Արմեն Աշոտյան․ Ցավոք, այս ձևաչափով պատկերացումներս մանրակրկիտ շարադրել ոչ կստացվի, ոչ էլ տեղին կլինի։ Ուզում եմ վերահաստատել այն տիեզերական ճշմարտությունը, որ չարի իշխանությանը վերջ դնելու համար համազգային մաքրման և ապաշխարության կարիքը կա, ինչի հնարավորությունը ստեղծում է Սրբազան շարժումը։ 

Թե՛ ես, թե՛ իմ կուսակցությունը 2018-ի առաջին դժնդակ օրերից առ այսօր կանգնած է ցանկացած ազգային պայքարի շարքերում՝ առանց ամբիցիաների, առանց հիշաչարության, առանց հուսահատվելու։ Առաջիկա հանրահավաքը, կարծում եմ, ավելի բյուրեղացած ճանապարհային քարտեզի հրապարակման լավ առիթ է։ Մշտական երկու հարցերից մեկի պատասխանը՝ кто виноват?, գրեթե բոլորը գիտեն։ Ժամանակն է պատասխանելու что делать? Հարցին։ Բագրատ Սրբազանը և իրեն աջակցող բազմաթիվ, բարձր որակավորմամբ տարբեր շրջանակներ կգտնեն այդ հարցի պատասխանը։ 

Իմ բանտախցից խորհուրդներ տալը կարող է շոյել ինքնագնահատականս, բայց ռեալ օգուտ կտա միայն աշխատանքը տեղում, ինչպես ասում  են հողի վրա։ Պարտադիր չէ, որ այս շարժումը բոլորին դարձնի բարեպաշտ քրիստոնյա (թեպետ վատ չէր լինի)։ Բավական է, որ բոլորս նորից դառնանք նորմալ մարդ, նորմալ հայ մարդ։ 

Աղավնի Սուքիասյան․ «Շատ քաղաքական ուժեր նորից՝ լինելով պայքարի մեջ, նախկին ու ներկա են անում և թիրախավորում ՀՀԿ-ին, ի՞նչ կասեք այս երևույթի մասին»։ 

Արմեն Աշոտյան․ Քանիցս ասել եմ, որ Նիկոլին թողած և ՀՀԿ-այացավով տառապող անհատները կամ ուժերը չեն կարող ազնիվ կամ բարոյական դիտվել, էլ չասեմ, որ ավելի շատ վնաս են տալիս գործին, քան օգուտ։ Եվ իրոք, ինչպե՞ս վստահել նրանց, ովքեր նույնիսկ այսքանից հետո չունեն տարրական խիզախություն բարոյականություն ընդունելու և խոստովանելու սեփական սխալները։ Սրբազանի շուրջ ձևավորված մթնոլորտը, համախմբումը և համերաշխությունը պիտի պահպանել և փայփայել։ 

Սա է պատճառը,  որ այս փուլում զերծ եմ մնում ոմանց վերաբերյալ  առավել ճշգրիտ և դաժան գնահատականներ հնչեցնելուց։ Ռուս հանճարեղ բանաստեղծուհի Աննա Ախմատովան ժամանակին գրել է․ <<Այնքան քար է նետվել իմ ուղղությամբ, որ դրանցից և ոչ մեկը այլևս վախենալու չէ (Так много камней брошено в меня,Что ни один из них уже не страшен) >>։ Այս ճշմարտությունը բացառորեն վերաբերելի է նաև Հանրապետականներին, որ իր պատմության ողջ ընթացքում, հատկապես՝ վերջին տարիներին ճակատագրով միահյուսված է հայ ժողովրդին։ Փարիսեցիները, ավաղ անպակաս են ցանկացած սրբազան գործից, թեթև տարեք, դրանց վրա շատ ժամանակ և էներգիա մի վատնեք։ 

Գեղամ Սարգսյան (Փարիզ)․ «Աշոտյան ջան, ես հարց չեմ գրում, ես ուզում եմ քեզ տեղյակ պահեմ, որ հենց քո բազմաթիվ կոչերից է, որ Ֆրանսիայի, Բելգիայի և տարբեր տեղերում գտնվող աշխարհասփյուռ հայեր հենց էս պահին կանգնում են եկեղեցու ու շարժման կողքին և մի բռունցք դառած պայքարում են դավաճանի դեմ։ Նորից համախմբման կոչ արա Սփյուռքում գտնվող մեր հայերի համար, դա շատ ա օգնում։ Լավ նայիր քեզ, ամեն ինչ լավ է լինելու»։ 

Արմեն Աշոտյան․  Հարգելի Գեղամ, շատ շնորհակալ եմ Ձեր ջերմ գնահատականի համար։ Կասկած չունեմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Սփյուռքում ապրում են հայրենիքի ցավերով և վերքերով, ազգային արժանապատվությամբ և պարտքի գիտակցումով։ Ինձ ջերմացնում է այն միտքը, որ  Ձեր գնահատմամբ, իմ համեստ գործունեությունն օգնում է իմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին։ 

Առիթից պետք է օգտվեմ և հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ անդամ երկրներում ապրող մեր հայրենակիցները հրաշալի առիթ ունեն բարձրաձայնելու Հայկական օրակարգը իրենց թեկնածուների առջև։ 

Դա հարկ է և պետք է անել ակտիվ ստեղծարար մեթոդներով՝ անկախ հայ համայնքի թվաքանակից տվյալ  վայրում։ Ի դեպ, Սփյուռքի ակտիվացման հետ կապված ևս մեկ դիտարկում եմ ցանկանում անել ։ Փաշինյանական ռեժիմը սիրում է իր հետ անհամաձայն շրջանակներին պիտակավորել որպես «ռուսի գործակալ» ինչը, անշուշտ, զավեշտալի է, հատկապես օտարների շահերը  ինքնամոռաց և անթաքույց սպասարկողների շուրթերից։ Իսկ արևմտյան երկրիների սփյուռքի հստակ ազգային ձայնը լրջագույն ապտակ է հայրենավաճառների բանդային։ Սփյուռքը ևս մեկ անգամ փշրում է «Մոսկվայի ձեռքի» միֆը։ 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 
ՀՀԿ փոխնախագահ 
«Նուբարաշեն» 
ՔԿՀ 23․05․2024