Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ, կարգալույծ չեմ, մարդիկ կարող են շարունակել ինձ դիմել «Սրբազան Հայր». Բագրատ Սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը, չնայած այն բանին, որ սառեցրել է հոգևոր ծառայությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Սրբազանը։
Նա նշեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «Սրբազան Հայր»։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց վարչապետի թեկնածու Սրբազանը։