ՀՀ պսևդո֊իշխանությունների պարտությունը տեղեկատվական դաշտում նշանակում է նաև պարտություն ֆիզիկական տարածությունում․ Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մոսկվայում ադրբեջանական պրոպագանդիստ աշխատող ու ինքն իրեն ռազմական փորձագետ հռչակած Կորոտչենկոյի բարբաջանքները քպ քարոզչամեքենայի կողմից շրջանառելը վկայում են ՀՀ պսևդո֊իշխանությունների նաև տեղեկատվական սնանկության մասին։
Իսկ ռազմավարական հաղորդակցությունների յուրաքանչյուր մասնագետ գիտի, որ պարտությունը տեղեկատվական դաշտում նշանակում է նաև պարտություն ֆիզիկական տարածությունում։ Քպ առաջնորդի օրերս արված ուղերձը այդ տեղեկատվական կապիտուլյացիայի կենտրոնական դրվագներից էր։